Ռեալի երկու առաջատարներ մոտ են շարք վերադառնալուն
Մադրիդի «Ռեալի» երկու եզրային հարձակվողներ՝ Էդեն Ազարն ու Մարկո Ասենսիոն, ովքեր վերականգնվում են տարբեր աստիճանի վնասվածքներից, արդեն մարզվում են խոտածածկի վրա։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն։
Վնասվածքներից հետո երկու խաղացողներն էլ առաջին անգամ խաղակոշիկներով մարզվել են խոտածածկի վրա։
Իսկ ինչ վերաբերվում է «արքայական» ակումբի ավագ Սերխիո Ռամոսին, ապա նա մարզվում է անհատապես և դժվար թե մասնակցի «Ունիոնիստասի» դեմ գավաթային խաղին։
Կարիմ Բենզեման, Խամես Ռոդրիգեսն ու Գարեթ Բեյլը մարզվել են ընդհանուր խմբում և վնասվածք չունեն։