Զիդանը կտրականապես դեմ է Բեյլի վերադարձին
Ինչպես տեղեկացնում է Defensa Central-ը, «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հետաքրքրված չէ Գարեթ Բեյլի վերադարձով։
Ներկա պահին ուելսցի ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է գալիս «Տոտենհեմում»։ Լոնդոնյան ակումբի կազմում անհաջող մեկնարից հետո Բեյլը վերջերս սկսել է արդյունավետություն ցուցաբերել և պարբերաբար հայտնվում է «շնաձկների» մեկնարկային կազմում։ Հատկանշական է, որ վերջին 5 խաղերում վինգերը դարձել է նույնքան գոլի հեղինակ։
Չնայած վերջին շրջանում 31-ամյա ֆուտբոլիստի լավ մրցելույթներին՝ Զիդանը կտրանակապես դեմ է նրա վերադարձին «արքայական» ակումբ։ Ֆրանսիացին կարծում է, որ Բեյլը կարող է իր բացասական ազդեցությունն ունենալ թիմի վրա։
Անկախ այն բանից, թե Բեյլը ինչ մարզավիճակում կլինի վարձավճարի ավարտից հետո՝ Զիդանը չի ցանկանում տեսնել նրան «Ռեալում»։
Ողջ նախորդ մրցաշրջանում Լա լիգայի շրջանակում Գարեթ Բեյլը «սերուցքայինների» կազմում խաղադաշտ է դուրս եկել ընդամենը 16 անգամ։
Ընթացիկ մրցաշրջանում լոնդոնցիների կազմում բոլոր խաղերի հաշվարկով Գարեթն արդեն մասնակցել է 21 հանդիպման, խփել 8 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում։
Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am
# Գարեթ-Բեյլ, Զինեդին-Զիդան, Լա լիգա, Պրեմիեր-լիգա, Ռեալ Մադրիդ, Տոտենհեմ