Ռեալի` Բելինգհեմի որակազրկման հարցում բողոքարկումը մերժվել է
«Ռեալ Մադրիդի»` ակումբի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի որակազրկում հարցում բողոքարկումը մերժվել է։
COPE-ն հայտնում է, որ բողոքարկման կոմիտեն ուժի մեջ է թողել անգլիացի ֆուտբոլիստի երկխաղյա որակազրկումը։
20-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի Լա լիգայի 28-29-րդ տուրերի «Սելտայի» ու «Օսասունայի» դեմ խաղերը։
Հիշեցնենք, որ Բելինգհեմը կարմիր քարտ էր ստացել Լա լիգայի 27-րդ տուրում կայացած «Վալենսիայի» դեմ խաղում սկանդալային դեպքից հետո։
Այդ հանդիպման գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն հանդիպման արձանագրության մեջ Բելինգհեմի պահվածքը որակել էր որպես «անհարգալից վերաբերմունք մրցավարի հանդեպ»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լա-լիգա, Ջուդ Բելինգհեմ, Ռեալ Մադրիդ