Ռեալին դուր չի գալիս Մբապեի` Փարիզ-2024-ին մասնակցելու ցանկությունը
Կիլիան Մբապեն ցանկանում է 2024 թ. ամռանը մասնակցել Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին։
El Debate-ն հայտնում է, որ «Ռեալ Մադրիդին», որը ֆրանսիացի հարձակվողի հաջորդ հավանական ակումբն է, դուր չի գալիս Մբապեի այդ ցանկությունը։
Խնդիրն այն է, որ օլիմպիական խաղերը կայանալու են Եվրո-2024-ի ավարտից հետո` հուլիսի 24-ից օգոստոսի 10-ը։
Այդուհանդերձ, «Ռեալը» չի պատրաստվում Մբապեին խոչընդոտել մասնակցել օլիմպիական խաղերին` չնայած ֆուտբոլիստի չափազանց խիստ ծանրաբեռնվածությանը և մադրիդյան ակումբի հետ նախամրցաշրջանային հատվածի հավանական բացթողումը:
Հիշեցնենք` արդեն կան տեղեկություններ, որ 25-ամյա ֆուտբոլիստը որոշել է 2024 թ. ամռանն ազատ գործակալի կարգավիճակում հեռանալ ՊՍԺ-ից և տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կիլիան-Մբապե, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Օլիմպիական_խաղեր