Զիդանն ակնարկել է, որ դեմ չէ գլխավորել իտալական գրանդը
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում «Ռեալը» սեփական հարկի տակ 3։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Լիվերպուլի» նկատմամբ։
Խաղից հետո «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է իր ապագայի մասին․
«Իտալիան մշտապես իմ սրտում է, իսկ «Յուվենտուսը» միշտ կարևոր է ինձ համար։
Վերդառնա՞լ։ Չգիտեմ (Խմբ․՝ ծիծաղում է)։ Ես այժմ «Ռեալի» ղեկին եմ։ Տեսնենք․․․»,- նշել է ֆրանսիացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է իտալացի լրագրող Ֆաբրիցո Ռոմանոն՝ հղում կատարելով Sky Italia-ին։
Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանն իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում 1996-2001 թթ․ հանդես է եկել «Յուվնետուսի» կազմում, որի մարզաշապիկով ընդհանուր առմամբ անցկացրել է 212 հանդիպում՝ դառնալով 31 գոլի և 38 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լիվերպուլ, Յուվենտուս, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո