«Ռեալը» 10 ֆուտբոլիստով համառ պայքարում հաղթեց «Ռեալ Սոսիեդադին» 🎥
Իսպանիայի Լա լիգայի չորրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսիեդադին»։
«Արքայական» ակումբից 12-րդ րոպեին հաշիվը բացփց Կիլիան Մբապեն։
Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմից 32-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվեց Դին Հաուսենը։
Մադրիդյան գրանդը նույնիսկ 10 ֆուտբոլիստով 44-րդ րոպեին Արդա Գյուլերի ջանքերով կրկնապատկեց իր առավելությունը։
Քանակական առավելություն ունեցող բասկյան ակումբը երկրորդ խաղակեսում կարողացավ միայն կրճատել հաշիվը. 56-րդ րոպեին 11-մետրանոցից աչքի ընկավ Միկել Օյարսաբալը։
«Ռեալ Սոսիեդադի» կազմում երկարդ դադարից հետո խաղադաշտ վերադարձավ Ռուսաստանի ազգային հավաքականի հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը։ Նա նախորդ անգամ հանդիպման մասնակցել էր այս տարվա փետրվարի 24-ին։ Դրանից հետո 22-ամյա ֆուտբոլիստն ապաքինվում էր տարբեր վնասվածքներից։
«Ռեալը» չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ և 12 միավորով առաջին տեղում է։ «Սոսիեդադը» 2 միավորով 17-րդն է։
Գոլերն ու Հաուսենի կարմիր քարտի տեսանյութը` քիչ անց
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am