«Ռեալը» փայլում է` խոշոր հաշվով հաղթելով «Ռեալ Սոսիեդադին» 🎥
Իսպանիայի Լա լիգայի 24-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում 4:1 հաշվով հաշվով հաղթեց «Ռեալ Սոսիեդադին»։
«Արքայական» ակումբից դուբլ գրանցեց Վինիսիուսը` երկու անգամ աչքի ընկնելով 11-մետրանոցից։
Ալվարո Առբելոայի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Գոնսալո Գարսիան ու Ֆեդերիկո Վալվերդեն։
Բասկյան ակումբի գոլը խփեց թիմի ավագ Միկել Օյարսաբալը, որը նույնպես դիպուկ էր 11-մետրանոցից։
Մադրիդյան գրանդը 60 միավորով բարձրացավ առաջին տեղ։ 58 միավորով երկրորդ տեղը զբաղեցնող «Բարսելոնան» այս տուրում դեռ չի անցկացրել իր հանդիպումն ու փետրվարի 16-ին կատալոնական դերբիում կմրցի «Ժիրոնայի» դեմ։
«Ռեալ Սոսիեդադը» 8-րդն է և վաստակել է 31 միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml