Ռեալը ցանկանում է Սիթիի դեմ պատասխան խաղն անցկացնել չեզոք դաշտում
Ինչպես տեղեկացնում է The Athletic-ի լրագրող Դևիդ Օրնշտայնը, «Ռեալը» ցանկանում է, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեպ պատասխան հանդիպումը կայանա չեզոք մարզադաշտում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ռեալը» պնդում է, որ խաղը պետք է կայանա ոչ թե Մանչեսթերում՝ «Սիթիի» մարզադաշտում, այլ չեզոք դաշտում։ Ամենահավանական տարբերակը, որտեղ կանցկացվի հանդիպումը, Լիսաբոնն է։ «Ռեալը» չի ցանկանում մեկնել Մեծ Բրիտանիա, քանի որ անհանգստանում է կորոնավիրուսայի վիճակից։
Ներկա պահին այն մարդիկ, ովքեր մեկնում են Անգլիա, պետք է 14 օրով ինքնամեկուսանան։
Հիշեցնենք, որ «Ռեալ» – «Սիթի» դիմակայության առաջին խաղում անգլիական ակումբը հյուրընկալվելիս Գաբրիել Ժեզուսի և Կևին դե Բրոյնեի գոլերի շնորհիվ 1։2 հաշվով հաղթել է։ Հենց այդ խաղից հետո էլ կորոնավիրուսի համաճարակի պատճառով ՈՒԵՖԱ-ն անորոշ ժամանակով դադարեցրեց մրցաշարը։ Նշենք, որ ՈՒԵՖԱ-ն վերջերս որոշում կայացրեց, որ մրցաշարը վերսկսվելու է օգոսոստի 7-ին։ 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումնները կկայանան տանտեր ակումբների մարզադաշտերում, իսկ 1/4 եզրափակչից սկսած մրցաշարը կանցկացվի Լիսաբոնում։ Դիմակայությունները բաղկացած կլինեն մեկ հանդիպումից։
# Մանչեսթեր-Սիթի, ՈւԵՖԱ, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ