Ռեալը ցանկանում է ձեռք բերել «նոր Վարանին»
«Մոնակոյի» պաշտպան Բենուա Բադիաշիլեն, հնարավոր է, կարիերան շարունակի «Ռեալի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, 19-ամյա կենտրոնական պաշտպանին անձամբ ցանկանում է ձեռք բերել «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը։ Հաղորդվում է, որ ֆրանսիական ԶԼՄ և ֆուտբոլային ներկայացուցիչները 19-ամյա պաշտպանին անվանում են «նոր Ռաֆայել Վարան»։
Ըստ Transfermarkt.com-ի՝ Բենուա Բադիաշիլեն գնահատվում է 18 մլն եվրո, սակայն «Մոնակոն» տաղանդավոր պաշտպանի վաճառքից ցանկանում է ստանալ 35-40 մլն եվրո։
Ավարտված մրցաշրջանում Բադիաշիլեն մասնակցել է 20 հանդիպման՝ աչքի չընկնելով արդյունավետ գործողությամբ։
Հիշեցնենք, որ 19-ամյա պաշտպանը Ֆրանսիայի հավաքականի կազմում մասնակցել է 2019 թվականի ամռանը Երևանում կայացած Մ-19 տարեկանների Եվրոպայի առաջնությանը՝ հասնելով մինչև կիսաեզրափակիչ։ Բադիաշիլեն «եռագույնների» կազմում մասնակցել էր իր հավաքականի բոլոր 4 հանդիպումներին, իսկ մրցաշարի կիսաեզրափակիչում 11 մետրանոց հարվածաշարով ճանապարհը զիջեց ապագա չեմպիոն Իսպանիայի հավաքականին։
# Բենուա Բադիաշիլե, Մոնակո, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ