«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Միլանի» կիսապաշտպանին
Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Միլանի» կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսի ծառայություններով, հայտնում է Marca-ն։
«Արքայական» ակումբը պատրաստ է միանալ նիդերլանդցի ֆուտբոլիստի համար մղվող պայքարին։
26-ամյա կիսապաշտպանին իր կազմում ցանկանում է տեսնել նաև «Մանչեսթեր Սիթին»։
«Միլանը» Ռեյնդերսի տրանսֆերի վաճառքից ցանկում է վաստակել 55 միլիոն ֆունտ ստերլինգից ավելի գումար։ Ֆուտբոլիստը «ռոսոներիի» հետ մինչև 2030 թ. հունիսի 30-ը ներառյալ գործող պայմանագիր ունի։
Ռեյնդերսն ընթացիկ մրցաշրջանում 51 խաղում 15 գոլ է խփել, կատարել 5 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Մանչեսթեր-Սիթի, Ռեալ Մադրիդ, Տիջանի Ռեյնդերս, տրանսֆերներ