Ռեալը տարին հիանալի մեկնարկեց?
Իսպանական Լա լիգայի շրջանակում տեղի է ունենում 19-րդ տուրը։ Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս տարավ 0։3 հաշվով վստահ հաղթանակ։
Հանդիպման հաշիվը 34-րդ րոպեին բացեց մադրիդիստների կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը։ Սակայն, առաջին խաղակեսն ընդհանւոր առմամբ անցավ տանտերերի առավելությամբ․ Տիբո Կուրտուան դրվագներից մի քանիսում Զիդանի սաներին փրկեց վերահաս գոլից։
Երկրոդ խաղակեսում մադրիդյան ակումբն ապացուցեց իր բարձր կարգը՝ ևս երկու անգամ գրավելով տանտերերի դարպասը։ 53-րդ րոպեին դուբլի հեղինակ դարձավ Ռաֆայել Վարանը, իսկ մրացավարի կողմից ավելացված 6-րդ րոպեին «արքայական» ակումբը հիանալի հակագրոհ կազմակերպեց, որի արդյունքում Ֆեդերիկո Վալվերդեն և Լուկա Մոդրիչը մեն-մենակ դուրս եկան Դավիդ Սորիայի դիմաց։ Վալվերդեի փոխանցումից հետո Մոդրիչը գրավեց դատարկ դարպասը։
Այսպիսով, մադրիդյան ակումբը տարին սկում է վստահ հաղթանակ։ Այս հաղթաակից հետո «սերուցքայինները» վաստակեցին 40 միավոր՝ ժամանակավորապես բարձրանալով առաջին հորիզոնական։ «Խետաֆեն» 30 միավորով 7-րդն է։
# Լա-լիգա, Խետաֆե, Ռեալ Մադրիդ