«Ռեալը» վստահ խաղով հաղթեց «Բարսային»` ամրապնդվելով առաջին տեղում 🎥
«Ռեալը» վստահ խաղով հաղթեց «Բարսային»` ամրապնդվելով առաջին տեղում 🎥
26/10/2025 - 21:21

Իսպանիայի Լա լիգայի 10-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» կայացած հերթական «Էլ Կլասիկոյում» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։

«Սանտաիգո Բեռնաբեու» ստադիոնում կայացած խաղում «արքայական ակումբից» 22-րդ րոպեին հաշիվը բացեց Կիլիան Մբապեն։

«Բլաուգրանայի» պատասխան գոլը 38-րդ րոպեին խփեց Ֆերմին Լոպեսը։ 42-րդ րոպեին Ջուդ Բելինգհեմը կրկին առաջ մղեց «լոս բլանկոսին»։

52-րդ րոպեին Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմի առավելությունը կարող էր մեծացնել Մբապեն, սակայն «Բարսայի» դարպասապահ Վոյցեխ Շյեսնին հետ մղեց ֆրանսիացու իրացրած 11-մետրանոցը։

Առհասարակ, լեհ դարպասապահը հանդիպման լավագույն ֆուտբոլիստներից էր` կատարելով 8 սեյվ։

«Ռեալը» վաստակեց 27 միավոր ու առաջին տեղում է, «Բարսելոնան» 22 միավորով երկրորդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025