Ռեալը վստահ խաղով խոշոր հաշվով հաղթեց Վալյադոլիդին 🎥

Ռեալը վստահ խաղով խոշոր հաշվով հաղթեց Վալյադոլիդին 🎥

25/08/2024 - 21:09

Իսպանական Լա լիգայի երկրորդ տուրում գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում մրցեց «Վալյադոլիդի» դեմ։

Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո «արքայական» ակումբը երկրորդ 45 րոպեների ընթացքում մեծացրեց ճնշումն ու հաղթեց 3:0 հաշվով։

Կառլո Անչելոտիի թիմից աչքի ընկան Ֆեդե Վալվերդեն, Բրահիմ Դիասն ու թիմի նորեկ Էնդրիկը։

Նշենք, որ Էնդրիկը մադրիդյան գրանդում խփեց առաջին գոլը։

Հավելենք, որ հանդիպման հերոսներից էր հյուրերի էստոնացի դարպասապահ Կառլ Հեյնը, որը կատարեց 6 սեյվ։

Այսպիսով, մադրիդյան գրանդը Լա լիգայի 2024/25 մրցաշրջանում տարավ առաջին հաղթանակը և 4 միավորով բարձրացավ 5-րդ տեղ։ «Վալյադոլիդը» 3 միավորով 8-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023