Ռեալը վստահ է, որ Մբապեն չի երկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ

Ռեալը վստահ է, որ Մբապեն չի երկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ

15/07/2020 - 11:39

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Ռեալը» շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի նկատմամբ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «բլանկոսը» մտադիր է ֆրանսիացի հարձակվողի հետ պայմանագիր կնքել 2021 թվականին։ Մադրիդյան ակումբի ղեկավարները գրեթե վստահ են, որ 21-ամյա ֆուտբոլիստը ճնշում կգործադրի փարիզյան ակումբի ղեկավարության վրա և չի երկարձգի պայմանագիրը, որն ավարտվում է 2022 թվականին։

Այդ նույն սկզբունքով «Ռեալը» ժամանակին ձեռք է բերել Տիբո Կուրտուային և Էդեն Ազարին, ովքեր հանդես էին գալիս «Չելսիում»։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023