Ռեալը վերջնական որոշում է կայացրել Աշրաֆ Հակիմիի և Մարտին Էդեգորի հարցում

Ռեալը վերջնական որոշում է կայացրել Աշրաֆ Հակիմիի և Մարտին Էդեգորի հարցում

25/12/2019 - 18:55

Ըստ AS պարբերականի՝ Մադրիդի «Ռեալի» մարզչական շտաբը մշտապես հետևում է վարձակալան հիմունքներով հանդես եկող իր ֆուտբոլիստների մրցելույթներին։ Խոսքն առաջին հերթին վերաբերվում է «Ռեալ Սոսիեդադի» նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորի և Դորտմունդի «Բորուսիայի» եզրային պաշտպան Աշրաֆ Հակիմիին։

Ըստ աղբյուրի՝ «արքայական» ակումբի ղեկավարությունը որոշում է կայացրել եկող ամռանը վերադարձնել Էդեգորին։ Ընթացիկ մրցաշրջանում նորվեգացին իր փայլուն խաղով ստիպել է ակումբին փոխել որոշումը, քանի որ, ըստ վարձակալական պայմանավորվածության, 21-ամյա խաղացողը բասկյան ակումբում պետք է մնար նաև հաջորդ մրցաշրջանում։

Էդեգորն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Իսկ ինչ վերաբերվում է դորտմունդյան ակումբի եզրային պաշտպանին, ում տրանսֆերային իրավունքները նույնպես պատկանում են «Ռեալին», ապա, ըստ աղբյուրի, նրա խաղը շատ բարձր են գնահատում ակումբում, քանի որ ակնհայտ բարելավել է իր խաղը։ Հակիմիի տրանսֆերային արժեքը երկու տարում 5 մլն եվրոյից բարձրացել է մինչև 40 մլն։ «Ռեալի» մարզչական շտաբը բարձր է գնահատում նաև եզրային պաշտպանի արդյունավետությունը, ով խփած 4 գոլով իր ակումբի լավագույն ռմբարկուն է Չեմպիոնների լիգայում։

Այդ իս պատճառով «Ռեալում» չեն ցանկանում, որ մարոկկացի պաշտպանը ևս մեկ մրցաշրջան անցկացնի «Բորուսիայի» կազմում և նրան նույնպես պատրաստվում են ամռանը վերադարձնել։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023