Էլ կլասիկոներում Մեսսիի երաշտը շարունակվում է
Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրում կայացավ հերթական Էլ կլասիկոն, որի շրջանակում «Ռեալը» սեփական դաշտում 2։1 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։
Կատալոնական ակումբի կազմում այդ հանդիպմանն ամբողջությամբ մասնակցեց թիմի ավագ Լեո Մեսսին, ում չհաջողվեց աչքի ընկնել որևէ արդյունավետ գործողությամբ։
Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, կայացած վերջին 7 Էլ կլասիկոներում արգենտինացի ֆուտբոլիստը աչքի չի ընկել ո՛չ գոլով, ո՛չ էլ գոլային փոխանցումով։
33-ամյա ֆուտբոլիստը «Ռեալի» դարպասը վերջին անգամ գրավել է 2018 թվականի մայիսի 6-ին՝ Լա լիգայի 2017/18 մրցաշրջանի 36-րդ տուրում (2:2), երբ Կրիշտիանու Ռոնալդուն դեռևս չէր հեռացել «արքայական» ակումբից։
Բացի դրանից, աղբյուրը փոխանցում է, որ, 2005 թվականի նոյեմբերից ի վեր, Մեսսին առաջին անգամ «Ռեալի» դեմ կայացած արտագնա խաղում կատարել է նվազագույնը 7 հարված, սակայն չի կարողացել դառնալ գոլի հեղինակ։
Հիշեցնենք, որ Լեո Մեսսին, խփած 26 գոլով, Էլ կլասիկոների պատմության լավագույն ռմբարկուն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Էլ Կլասիկո, Լա-լիգա, Լեո Մեսսի, Կրիշտիանու-Ռոնալդու, Ռեալ Մադրիդ