«Ռեալը» սենսացիոն պարտություն կրեց «Բավարիայի» դեմ խաղից առաջ 🎥
«Ռեալը» սենսացիոն պարտություն կրեց «Բավարիայի» դեմ խաղից առաջ 🎥
04/04/2026 - 20:13

Իսպանիայի Լա լիգայի 30-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի դաշտում 1:2 հաշվով սենսացիոն պարտություն կրեց «Մալյորկայից»

Տանտերերից հաշիվը 41-րդ րոպեին խփեց Մանու Մորլանեսը, որին մադրիդյան գրանդը 88-ին պատասխանեց Էդեր Միլիտաոյի դիպուկ հարվածով։

Թվում էր, թե կգրանցվի ոչ-ոքի, բայց «լոս բերմելոնեսը» 90+1-րդ րոպեին թիմի գոլահար Վեդատ Մուրիքիի ջանքերով թրիլերային հաղթանակ կորզեց։

«Արքայական» ակումբը 69 միավորով երկրորդ տեղում է։ 73 միավորով առաջնության առաջատար «Բարսելոնան» այս տուրում մրցակցի դաշտում Մադրիդի «Ատլետիկոյին» հաղթելու դեպքում մոտակա հետապնդողից կմեծացնի առավելությունը։ «Մալյորկան» 31 միավորով 17-րդ տեղ բարձրացավ։

«Ռեալը» հաջորդ հանդիպումը կանցկացնի ապրիլի 7-ին` Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում սեփական դաշտում մրցելով «Բավարիայի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026