Ռեալը, ՊՍԺ-ն ու Լիվերպուլը հետաքրքրված են Լիլի 18-ամյա պաշտպանի ծառայություններով
Լիգա 1-ը ներկայացնող «Լիլի» 18-ամյա կենտրոնական պաշտպան Լենի Յորոն հայտնվել է մի շարք գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։
Ինչպես տեղեկացնում է Téléfoot-ը, պատանի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ն, «Ռեալ Մադրիդը» և «Լիվերպուլը»։
«Լիլին» մոտ կանգնած աղբյուրները հաստատում են, որ Յորոն , հնարավոր է, դառնա Լիգա 1-ի պատմության ամենաթանկարժեք պաշտպանի տրանսֆերը։
Նշենք, որ մինչ այս պահը Լիգա 1-ի պատմության ամենաթանկարժեք պաշտպանը Բենջամին Մենդին է, ում «Մանչեսթեր Սիթին» 2017 թ. ամռանը «Մոնակոյից» գնել է 58 մլն եվրոյի դիմաց։
Հավելենք, որ Լենի Յորոն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 22 հանդիպում` դառնալով 3 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լենի Յորո, Լիգա-1, Լիլ, Լիվերպուլ, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ