Ռեալը պատրաստ է Բեյլին անվճար բաց թողնել
«Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլը կարծես թե ամռանը կհեռանա «արքայական» ակումբից։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, Բեյլից բաժանվելը լինելու է «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկը։ Ակումբում կարծում են, որ խաղացողն ընթացիկ մրցաշրջանում արդեն ստացել է բավարար քանակությամբ հնարավորություններ, որպեսզի դրսևորի իրան լավ կողմերով, սակայն նա կրկին չի արդարացրել մարզչական շտաբի սպասելիքները։
«Ռեալի» ղեկավարությունը գիտակցում է, որ խաղացողին վաճառելն այնքան էլ հեշտ գործ չէ, քանի որ ուելսցի հարձակվողը բարձր աշխատավարձ է ստանում ակումբում, այդ իսկ պատճառով բացառված չէ, որ ակումբը նրան բաց կթողնի անվճար։
Նշենք, որ Բեյլի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը, իսկ նրա ներկայիս աշխատավարձը կազմում է 17 մլն եվրո։ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա եզրայինը մասնացկել է 14 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
# Գարեթ-Բեյլ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ