Ռեալը պատրաստվում է պայթեցնել 2022 թ. ամառային տրանսֆերային պատուհանը
«Ռեալ Մադրիդը» մտադիր է 2022 թ. ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում միանգամից 3 խոշոր տրանսֆեր իրականացնել։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «արքայական» ակումբի տրանսֆերային գլխավոր նպատակը շարունակելու է մնալ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին ձեռք բերելը, ում մոտ էին գնելուն դեռ անցնող ամռանը, սակայն փարիզյան ակումբը մերժեց «Ռեալի» բոլոր առաջարկները։
Աղբյուրի փոխանցմամբ` մադրիդյան ակումբը 2022 թ. հունվարից պատրաստվում է բանակցել անմիջապես 22-ամյա ֆուտբոլիստի գործակալի հետ, քանի որ նրա ու ՊՍԺ-ի միջև պայմանագրի ավարտին մնալու է 6 ամիս, իսկ տվյալ դեպքում օրենքը ֆուտբոլիստին թույլ է տալիս բանակցություններ վարել և նախապես պայմանագիր համաձայնեցնել որևէ ակումբի հետ` առանց իր ներկայիս ակումբի միջամտության և տեղյակ պահելու։
Բացի Մբապեից, «Ռեալի» նախագահ Ֆլորենտիո Պերեսը նպատակ ունի պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ, ով հաջորդ ամռանը նույնպես կարող է դառնալ ազատ գործակալ։
Պերեսը նշանառության տակ է վերցրել նաև «Բորուսիա Դորտմունդի» կենտրոնական հարձակվող Էրլինգ Հալանդին, ում հրաժարագինը, 2022 թ. հուլիսի 1-ից սկսած, կազմելու է 75 մլն եվրո։
Հատկանշական է, որ Մբապեն ու Պոգբան բազմիցս են ակնարկել, որ ցանկանում են համալրել «արքայական» ակումբի շարքերը, սակայն այս երեք տրանսֆերներն էլ իրականացնելու համար «Ռեալը» պետք է հսկայական մարդկային ու ֆինանսական ներուժ ներդնի, քանի որ վերոնշյալ բոլոր ֆուտբոլիստների ծառայություններով հետաքրքրված են այլ բազմաթիվ գրանդ ակումբներ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Էրլինգ Հալանդ, Կիլիան-Մբապե, Մանչեսթեր-Յունայթեդ, Պոլ-Պոգբա, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆլորենտինո Պերես