«Ռեալը» Պամպլոնայում սենսացիոն պարտություն կրեց «Օսասունայից» 🎥
«Ռեալը» Պամպլոնայում սենսացիոն պարտություն կրեց «Օսասունայից» 🎥
21/02/2026 - 23:28

Իսպանիայի Լա լիգայի 25-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» Պամպլոնայում հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց «Օսասունային»։

Տանտերերին 38-րդ րոպեին առաջ մղեց Անտե Բուդիմիրը, իսկ «արքայական» ակումբը 73-րդ րոպեին պատասխանեց Վինիսիուսի դիպուկ հարվածով։

Թվում էր թե, կողմերը կբաժանվեն խաղաղությամբ, բայց Ալեսիո Լիշիի գլխավորած թիմը 90+1-րդ րոպեին Ռաուլ Գարսիայի գոլի շնորհիվ սենսացիոն հաղթանակ կորզեց։

Մադրիդյան գրանդը երկրորդ տարին անընդմեջ չհաղթեց «Էլ Սադար» ստադիոնում։ 2025թ. փետրվարի 15-ին կայացած խաղն ավարտվել էր 1:1 հաշվով։

«Ռեալը» 60 միավորով առաջին տեղում է, «Օսասունան» 33 միավորով 9-րդ տեղ բարձրացավ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026