Ռեալը «չինական առաջարկ» է ստացել Բեյլի համար
Գարեթ Բեյլի ապագան «Ռեալի» հետ շարունակում է մշուշոտ լինել:
Ուելսցու ծառայություններով հետաքրքրվող թիմերի քանակն օրեցօր ավելանում է: AS-ը հայտնում է, որ «Ռեալը» պաշտոնական առաջարկ է ստացել չինական «Ցզյանսու Սունինից», որը պատրաստ է տրանսֆերի համար վճարել 22 միլիոն եվրո:
Ակումբը հարմար պայմանագիր է առաջարկում նաև Գարեթին. աշխատավարձը՝ տարեկան 17 միլիոն եվրո:
Ավելի վաղ իսպանական մամուլում տեղեկություններ կային այն մասին, որ «Ռեալը» պատրաստ է չինական ակումբների առաջարկը մասամբ ընդունել՝ ֆուտբոլիստին բաց թողնելով վարձակալական հիմունքներով:
# Գարեթ-Բեյլ, Ռեալ, տրանսֆերներ