Ռեալը չեմպիոնությունից մեկ քայլ է հեռու?
Երեկ՝ հուլիսի 13-ին՝ ուշ երեկոյան, իսպանական Լա լիգայի 36-րդ տւորի շրջանակում առաջնության առաջատար «Ռեալը» հյուրընկալվել էր «Գրանադային»։
«Արքայական» ակումը բավականին արագ երկու գնդակի առավելություն ստացավ։ Նախ 10-րդ րոպեին հարձակման ձախ եզրից Ֆերլան Մենդին ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ և անչափ բարդ իրավիճակում բացեց հաշիվը՝ տպավորիչ հարվածով գրավելով մրցակցի դարպասը, իսկ 16-րդ րոպեին գրեթե նույն դիրքից գոլի հեղինակ դարձավ արդեն Կարիմ Բենզեման։
Խփված երկու գոլերից հետո խաղը համեմատաբար հանգստացավ, սակայն երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում՝ 50-րդ րոպեին, Դարվին Մաչիսը տանտերերի համար մեկ գնդակ հետ բերեց, ինչից հետո «Գրանադայի» ֆուտբոլիստները շարունակեցին ուղիներ փնտրել՝ հանդիպումը փրկելու համար, սակայն այդպես էլ չկարողացան խփել երկրորդ պատասխան գնդակը։
Այսպսիով, «Ռեալը» հերթական դժվար արտագնա հաղթանակը տարավ՝ էլ ավելի մոտենալով չեմպիոնությանը։ Այժմ «Ռեալին» չեմպիոն դառնալու համար անհրաժեշտ կլինի 37-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ հաղթել «Վիլյառեալին»։ Այդ հանիդպումը կայանալու է հուլիսի 16-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։
Զինեդին Զիդանի թիմն այս հաղթանակից հետո վաստակեց 83 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Բարսելոնային» գերազանցելով 4 միավոր։ Հավելենք, որ առաջնության վերսկսումից հետո «արքայական» ակումբը հաղթել է բոլոր 9 խաղերում էլ։
«Գրանադան» 50 միավորով եզրափակում է տասնյակը։
# Գրանադա, Դարվին Մաչիս, Լա-լիգա, Կարիմ Բեզեմա, Կարիմ-Բենզեմա, Ռեալ Մադրիդ, Ֆերլան-Մենդի