«Ռեալը», «Չելսին», «Լիվերպուլը» հետաքրքրված են Իսպանիայի հավաքականի նորեկի ծառայություններով

«Ռեալը», «Չելսին», «Լիվերպուլը» հետաքրքրված են Իսպանիայի հավաքականի նորեկի ծառայություններով

25/03/2025 - 14:47

«Բորնմութի» պաշտպան Դին Հեյզենը հայտնվել է մի շարք գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում, գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

Աղբյուրի համաձայն` 19-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը», «Լիվերպուլն» ու «Չելսին»։

Հեյզենն անգլիական ակումբի հետ մինչև 2030 թ. հունիսի 30-ը գործող պայմանագիր ունի, որով նրա հրաժարագինը 60 միլիոն եվրո է։

Ֆուտբոլիստի տրանսֆերի վաճառքից ստացված եկամտից «Յուվենտուսն» ունենալու է 10 տոկոս մասնաբաժին։ Հեյզենը 2021-2024 թթ. եղել է թուրինյան ակումբի համակարգում, որի հիմնական թիմում 1 հանդիպման է մասնակցել։

Հեյզենը 2024 թ. ամռանն է տեղափոխվել «Բորնմութ», 27 խաղում խփել 2 գոլ։

Երիտասարդ ֆուտբոլիստն ազգությամբ հոլանդացի է, ծնվել է Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում, սակայն, քանի որ 5 տարեկանից խաղացել է «Մալագայի» համակարգում, ունի Իսպանիայի քաղաքացիություն։ Նա Նիդերլանդների դեմ Ազգերի լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչ դիմակայությունում նորամուտը նշեց Իսպանիայի հավաքականի կազմում` մասնակցելով երկու հանդիպմանն էլ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023