«Ռեալը» նորից սենսացիոն պարտություն կրեց` հետ մնալով «Բարսայից» 🎥
«Ռեալը» նորից սենսացիոն պարտություն կրեց` հետ մնալով «Բարսայից» 🎥
03/03/2026 - 02:04

Իսպանիայի Լա լիգայի 26-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Բեռնաբեու» ստադիոնում 0:1 հաշվով սենսացիոն պարտություն կրեց «Խետաֆեից»։

Հյուրերի հաղթական գոլը 39-րդ րոպեին խփեց Մարտին Սատրիանոն։

Հանդիպման հերոսներից էր «Խետաֆեի» դարպասապահ Դավիդ Սորիան` կատարելով 7 սեյվ։

«Արքայական» ակումբը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց։ Ալվարո Առբելոայի գլխավորած թիմը նախորդ տուրում էլ 1:2 հաշվով պարտվել էր «Օսասունային»։

«Ռեալը» 60 միավորով երկրորդն է։ «Լոս բլանկոսը» առաջնության առաջատար «Բարսելոնային» զիջում է արդեն 4 միավորով։ «Խետաֆեն» 32 միավորով 11-րդ տեղ բարձրացավ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026