«Ռեալը» նորից սայթաքեց` չկարողանալով հաղթել «Ժիրոնային» 🎥
Իսպանիայի Լա լիգայի 31-րդ տուրի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում միավորներ կորցրեց` չկարողանալով հաղթել «Ժիրոնային». գրանցվեց 1:1 հաշիվը։
«Արքայական» ակումբից հաշիվը 51-րդ րոպեին բացեց Ֆեդերիկո Վալվերդեն, որին հյուրերը 62-ին պատասխանեցին Տոմա Լեմարի դիպուկ հարվածով։ Երկու ֆուտբոլիստներն էլ բավական գեղեցիկ գոլեր խփեցին։
Մադրիդյան գրանդը միավորներ կորցրեց երկրորդ խաղում անընդմեջ։ Ալվարո Առբելոայի գլխավորած թիմը նախորդ տուրում էլ սենսացիոն պարտություն (1:2) էր կրել «Մալյորկայից»։
«Ռեալը» 70 միավորով երկրորդ տեղում է։ Առաջնության առաջատար «Բարսելոնան» ունի 76 միավոր, որն այս տուրում դեռ չի անցկացրել իր հանդիպումն ու ապրիլի 11-ին կատալոնական դերբիում կմրցի «Էսպանյոլի» դեմ։
«Ժիրոնան» 38 միավորով 12-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml