Ռեալը մտադիր է փոխանակում առաջարկել ՊՍԺ-ին

Ռեալը մտադիր է փոխանակում առաջարկել ՊՍԺ-ին

01/12/2020 - 21:03

Ինչպես տեղեկացնում է El Churinguito TV-ն, «Ռեալն» ու ՊՍԺ-ն, հնարավոր է, տրանսֆերային փոխանակում իրականացնեն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբը մտադիր է Էդեն Ազարի փոխանակել Կիլիան Մբապեի հետ։

Լրագրող Էդուարդո Ինդան հայտնում է, որ մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը համաձայն է բաց թողնել Վինիսիուս Ժունիորին, սակայն «Ռեալի» ղեկավարությունը ցանկանում է համաձայնության հասնել հենց Ազարի հետ փոխանակման հարցում։

Ավելի վաղ հայտնի դարձել, որ «Ռեալը», հավանական է, որ հրաժարվի Կիլիան Մբապեին գնելու մտքից, քանի որ ակումբը ֆինանսական խնդիրների առաջև է կանգնել կորոնավիրուսի համաճարակի պատճառով։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023