«Ռեալը» մտադիր է չնչին գնով վերադարձնել Ա սերիայի լավագույն երիտասարդ խաղացողին

«Ռեալը» մտադիր է չնչին գնով վերադարձնել Ա սերիայի լավագույն երիտասարդ խաղացողին

03/06/2025 - 11:29

Մադրիդի «Ռեալը» որոշում կկայանացնի «Կոմոյի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Նիկո Պասի ապագայի հարցում, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Արգենտինացի ֆուտբոլիստը նախորդ ամռանն է տեղափոխվել «Կոմո»։ Գործարքում ներառվել է հատուկ կետ, ըստ որի` «արքայական» ակումբը կարող է մեկ տարի անց ընդամենը 8 միլիոն եվրոյով հետ գնել իր սանի տրանսֆերը։ «Բիանկոբլուն» Պասին ձեռք է բերել 6 միլիոն եվրոյով։

Թե՛ կիսապաշտպանը և թե՛ մադրիդյան գրանդը շահագրգռված են իրադարձությունների նման զարգացմանմբ. վերջնական որոշում «Ռեալը» կկայացնի առաջիկա օրերին։

Պասն Իտալիայի Ա սերիայի ավարտված մրցաշրջանում 35 խաղում 6 գոլ է խփել, կատարել 9 ասիստ։ Նա ճանաչվել է առաջնության լավագույն երկտասարդ ֆուտբոլիստ։

Արտենտինացին «Ռեալի» համակարգում հանդես է եկել 2016 թ. հուլիսից։ Նա «սերուցքայինների» հիմնական թիմում 8 խաղում 1 գոլ է խփել։ 20-ամյա կիսապաշտպանն առավել հաճախ հանդես է եկել «լոս բլանկոսի» երիտասարդական թիմում` «Կաստիլիայում»` 54 խաղում դառնալով 12 գոլի ու 7 արդունավետ փոխանցման հեղինակ։

Պասը 2024 թ. հոկտեմբերին նաև նորամուտն է նշել Արգենտինայի ազգային հավաքականում և հասցրել է մասնակցել 2 հանդիպման։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023