«Ռեալը» մոտ է ևս մեկ խոշոր տրանսֆեր իրականացնելուն

«Ռեալը» մոտ է ևս մեկ խոշոր տրանսֆեր իրականացնելուն

21/05/2025 - 13:57

«Բենֆիկայի» պաշտպան Ալվարո Կառերասը մոտ է կարիերան Մադրիդի «Ռեալում» շարունակելուն, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

«Արքայական» ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի հետ մինչև 2030 թ. հունիսի 30-ը ներառյալ պայմանագիր է համաձայնեցրել։ Կողմերի համաձայնագրը ևս մեկ տարով երկարաձգելու հատուկ կետ կունենա։

Ակումբներն այժմ բանակցում են իսպանացի ձախ պաշտպանի հրաժարագնի հարցում։ Սպասվում է, որ «Ռեալը» գործարքի համար պորտուգալական թիմին կվճարի 50 միլիոն եվրո։

Կառերասի ծառայություններով հետաքրքրված էին նաև անգլիական երկու ակումբներ, սակայն նա մերժել է ստացած առաջարկները և ուզում է տեղափոխվել մադրիդյան գրանդ։

Ալվարո Կառերասը 2017-2020 թթ. արդեն հանդես է եկել «Ռեալի» համակարգում, այնուհետև տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»։ Երիտասարդ ֆուտբոլիստը մանկունիական ակումբի տարբեր տարիքային թիմերում 62 խաղում 7 գոլ է խփել, կատարել 13 ասիստ։

Իսպանացին 2022/23 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Պրեսթոն Նորթ Էնդում», մասնակցել 42 հանդիպման, կատարել 6 արդյունավետ փոխանցում։ Նա 2023/24 մրցաշրջանի առաջին հատվածում էլ վարձավճարով խաղացել է «Գրանադայում», որի կազմում դաշտ է դուրս եկել 14 անգամ։

2024 թ. հունվարի 16-ին Կառերասը վարձավճարով տեղափոխվել է «Բենֆիկա»։ Այդ տարվա ամռանն «արծիվները» 6 միլիոն եվրոյով «Մանչեսթեր Յույայթեդից» գնել են նրա տրանսֆերը։ Նա պորտուգալական ակումբում 65 խաղում 5 գոլ է խփել, կատարել 6 ասիստ։

Հիշեցնենք, որ «Ռեալն» արդեն ավարտին է հասցրել Դին Հաուսենի («Բորնմութ») և Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի («Լիվերպուլ») տրանսֆերները։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023