Ռեալը մնում է խաղի մեջ․ «արքայական» ակումբն ամենադրամատիկ պահին բարձրության վրա էր🎥

Ռեալը մնում է խաղի մեջ․ «արքայական» ակումբն ամենադրամատիկ պահին բարձրության վրա էր🎥

10/12/2020 - 01:48

Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի շրջանակում «Ռեալը» «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում մրցեց «Բորուսիա Մյունխենգլադբախի» դեմ։

«Արքայական» ակումբին միայն հաղթանակ էր պետք, որպեսզի պայքարը շարունակի և հենց մեկնարկային րոպեներից «Ռեալի» ֆուտբոլիստները նետվեցին առաջ ու առաջին խաղակեսում երկու գնդակի առավելություն ստացան․ 9-րդ ու 32-րդ րոպեեներին իր հաշվին դուբլ գրանցեց Կարիմ Բենզեման, ով երկու անգամ գլխով գնդակն ուղարկեց Յան Զոմերի դարպասը։

Ընդհանրապես, «Բորուսիան» չուներ այն վստահ տեսքը, ինչ նախորդ խաղերում և չկարողացավ որևէ բան առաջարկել մրցակցին, դեռ, ընդհակառակը, Զինեդին Զիդանի սաները երկրորդ խաղակեսում աչքի ընկնելու ևս մի քանի իրական պահեր ունեին, սակայն, ամեն անգամ մի բան պակասում էր։

Խաղի մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ փոփոխություն չեղավ, բայց, ամեն դեպքում, «Ռեալը» ամենավճռորոշ պահին հավաքվեց և ցույց տվեց իր բարձր կարգը։ Մադրիդյան ակումբը վաստակեց 10 միավոր և B խմբում գրավեց 1-ին հորիզոնականը՝ շրջանցելով «Շախտյորին» և «Բորուսիային»։

Զուգահեռաբար ընթացած «Ինտեր» – «Շախտյոր» խաղն էլ ավարտվեց 0։0 հաշվով, ինչը նշանակում է, որ այս ակումբները լքում են պայքարը, իսկ «Ռեալի» հետ 1/8 եզրափակիչ դուրս եկան Մարկո Ռոզեի սաները։ Այդ ոչ-ոքիի շնորհիվ «Շախտյորը» վաստակեց 8 միավոր, հավասարտվեց «Բորուսիա Մյունխենգալդբախին», սակայն գերմանական ակումն անհատական խաղերում ունի առավելություն, ինչն էլ նրան պահեց 2-րդ տեղում։

D խմբի վերջնական տեսքը հետևյալն է․

1․ «Ռեալ» – 10 միավոր

2․ «Բորուսիա Մյունխենգլադբախ» – 8 միավոր

3․ «Շախտյոր» – 8 միավոր

4․ «Իներ» – 6 միավոր

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023