Ռեալը մեծ դժվարությամբ կոտրեց Վալյադոլիդի դիմադրությունը` դառնալով Լա լիգայի առաջատար🎥

Ռեալը մեծ դժվարությամբ կոտրեց Վալյադոլիդի դիմադրությունը` դառնալով Լա լիգայի առաջատար🎥

31/12/2022 - 02:26

Իսպանական Լա լիգայի 15-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Վալյադոլիդի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական համառ պայքար ծավալվեց. մինչև հանդիպման 83-րդ րոպեն «Վայլադոլիդը» գրեթե հավասարը հավասարի դեմ պայքար առաջարկեց «արքայական» ակումբին։

Պաչետայի թիմը գործնականում ոչնչով չէր զիջում «Ռեալին», իսկ որոշ դրվագներում նույնիսկ գերազանցում էր զորեղ մրցակցին, սակայն ամեն անգամ հյուրերի դարպասապահ Տիբո Կուրտուան հրաշքներ էր գործում։

Այդուհանդերձ, Կառլո Անչելոտիի թիմն ապացուցեց իր բարձր կարգն ու խաղավերջում, ամեն դեպքում, կորզեց հաղթանակ` երկու գնդակ ուղարկելով Խորդի Մասիպի պաշտպանած դարպասը։

«Սերուցքայինների» կազմից 83-րդ ու 89-րդ րոպեներին երկու անգամ աչքի ընկավ Կարիմ Բենզեման` դառնալով դուբլի հեղինակ։

Այսպիսով, «Ռեալը» վաստակեց 38 միավոր` դառնալով Լա լիգայի առաջատար։

Երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Բարսելոնան» իր ակտիվում ունի 37 միավոր, սակայն ընթացիկ տուրում դեռևս չի անցկացրել իր հանդիպումը, որի շրջանակում դեկտեմբերի 31-ին կմրցի «Էսպանյոլի» դեմ։

«Վալյալդոլիդը», 17 միավորով, 15-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023