Ռեալը Մբապեին ձեռք բերելու մարտավարություն է մշակել

Ռեալը Մբապեին ձեռք բերելու մարտավարություն է մշակել

04/02/2020 - 21:21

Ինչպես տեղեկացնում է AS-ը, Մադրդի «Ռեալը» մտադիր է 2021 թվականի ամռանը ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին, երբ նրա պայմանագրի ավարտին մնա մեկ տարի։

Ֆլորենտինո Պերեսը մտադիր է Մբապեին ձեռք բերելիս շարժվել նույն մարտավարությամբ, ինչ Էդեն Ազարի գնելու հարցում էին արել։

Նախքան «Չելսիի» հետ բանակցելը, «արքայական» ակումբի ղեկավարությունը սպասեց այնքան, որ բելգիացու պայմանագրի ավարտին մնա մեկ տարի։ Այդպես լոնդոնյան ակումբը վախեցել է, որ կարող է իր աստղին անվճար կորցնել և համաձայնել է ավելի ցածր գումարով վաճառել Ազարին։

Փարիզյան ակումբի հարձակվողի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021 թվականը և նրա վաճառքից ակնկալում է ստանալ առնվազն 150 մլն եվրո։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023