«Ռեալը» Մբապեի դուբլի շնորհիվ դժվարին հաղթանակ տարավ «Վիլյառեալի» նկատմամբ 🎥
Իսպանիայի Լա լիգայի 21-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթեց «Վիլյառեալին»։
«Արքայական» ակումբից դուբլ գրանցեց Կիլիան Մբապեն։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը Լա լիգայում խփած գոլերի քանակը հասցրեց 21-ի և վստահ գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
«Ռեալը» 51 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ 49 միավորով երկրորդ տեղը զբաղեցնող «Բարսելոնան» ընթացիկ տուրում դեռ չի անցկացրել իր հանդիպումն ու հունվարի 25-ին սեփական դաշտում կմրցի «Ռեալ Օվիեդոյի» դեմ։
«Վիլյառեալը» 41 միավորով 4-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml