Ռեալը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակտիվություն չի ցուցաբերի

Ռեալը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակտիվություն չի ցուցաբերի

25/12/2019 - 01:34

Ըստ Marca-ի՝ Մադրիդի «Ռեալը» մտադիր չէ հունվարին բացվող տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր խաղացողներ ձեռք բերել։

Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, ակումբում վստահ են, որ Գարեթ Բեյլն ու Լուկա Յովիչը կսկսեն գոլեր խփել և գոլային երաշտը կմնա անցյալում։ Ակումբում անհամբերությամբ սպասում են նաև Էդեն Ազարի վերադարձին, ով ապաքինվում է վնասվածքից։

Սակայն, բացառված չէ, որ որոշ ֆուտբոլիստներ կհեռանան ակումբից։ Խոսքը հատկապես վերաբերվում է Մարիանո Դիասի մասին, ով չի մտնում Զինեդին Զիդանի պլանների մեջ։

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023