«Ռեալը» ձախողվեց` սենսացիոն պարտություն կրելով «Սելտայից» 🎥
Իսպանիայի Լա լիգայի 15-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում 0:2 հաշվով սենսացիոն պարտություն կրեց «Սելտայից»։
Վիգոյից ժամանած հյուրերից հաշիվը 53-րդ րոպեին կրնկով կատարած ֆանտաստիկ հարվածով խփեց Ուիլիոտ Սվեդբերգը։ Նա նաև դուբլ գրանցեց` աչքի ընկնելով 90+3-րդ րոպեին։
Շվեդ ֆուտբոլիստը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում անդրանիկ գնդակները խփեց։
«Արքայական» ակումբը հանդիպումն ավարտեց 9 ֆուտբոլիստով. 63-րդ ու 64-րդ րոպերեին դեղին քարտ ստացավ և դաշտից հեռացվեց Ֆրան Գարսիան, իսկ 90+2-րդ րոպեին կարմիր քարտով պատժվեց Ալվարո Կառերասը։
«Լոս բլանկոսը» 36 միավորով երկրորդ տեղում է։ Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմն առաջնության առաջատար «Բարսելոնայից» հետ մնաց արդեն 4 միավորով։ «Սելտան» միավորների քանակը հասցրեց 19-ի` բարձրանալով 10-րդ տեղ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml