Ռեալը հրաժարվել է Հարի Քեյնին ձեռք բերելու մտքից
«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը չի մտնելու «Ռեալի»՝ հաջորդ տրանսֆերային պատուհանի ծրագրերի մեջ։
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, «արքայական» ակումբը կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված ֆինանսական ճգնաժամի պայմաններում չի պատրաստվում խոշոր տրանսֆերներ իրականցնել։
«Ռեալը» ճգնաժամի պայմաններում ակումբի ֆուտբոլիստների և բասկետբոլիստների հետ համաձայնության է հասել, որ նրանց աշխատավարձը կրճատվում է 10 տոկոսով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդը», որը նույնպես հետաքրքրված էր Քեյնի ծառայություններով, հրաժարվել է նրան գնելու մտքից։
# Հարի Քեյն, Մանչեսթեր-Յունայթեդ, Ռեալ Մադրիդ, Տոտենհեմ, տրանսֆերներ