Ռեալը հաղթեց Ատալանտային` նվաճելով ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի տիտղոսը

Ռեալը հաղթեց Ատալանտային` նվաճելով ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի տիտղոսը

15/08/2024 - 00:49

ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում Մադրիդի «Ռեալը» Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մրցեց «Ատալանտայի» դեմ։

Գոլազուրկ առաջին կեսից հետո «արքայական» ակումբը հաջորդ 45 րոպեների ընթացքում երկու անպատասխան գնդակ ուղարկեց բերգամասկների դարպասը։

Հաշիվը 59-րդ րոպեին բացեց Ֆեդե Վալվերդեն, իսկ 64-րդ րոպեին աչքի ընկավ «Ռեալի» նորեկ Կիլիան Մբապեն։ Վերջինս առաջին գոլը խփեց իսպանական գրանդի կազմում։

Այսպիսով, «Ռեալը» 6-րդ անգամ նվաճեց ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023