Ռեալը Հակիմիին հետ գնելու իրավունք չի ունենա
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ռեալի» եզրային պաշտպան Աշրաֆ Հակիմին, ով վերջին երկու մրցաշրջանը վարձավճարով հանդես է եկել «Բորուսիա Դորտմունդի» կազմում, մոտ է «Ինտեր» տեղափոխությանը։
Հայտնի են դարձել ֆուտբոլիստի ՝ «Ինտեր» տեղափոխության որոշ մանրամասները։ Նշվում է, որ միլանյան ակումբը 40 մլն եվրո կվճարի տարնսֆերի համար, իսկ ևս 5 մլն եվրո՝ որպես բոնուս։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, «Ռեալը» խաղացողին հետ գնելու իրավունք չի ունենա․ Հակիմին կդառնա «Ինտերի» լիարժեք ֆուտբոլիստ։
Ավելի վաղ մի շարք ֆրանսիական և իսպանական պարբերականներ գրել էին, որ «արքայական» ակումբին հաջողվել է Հակիմիի նոր պայմանագրում մտցնել կետ, ըստ որի, հետագայում ինչ-որ գումարի դիմաց կկարողանա նրան հետ գնել։
# Աշրաֆ Հակիմի, Բորուսիա-Դորտմունդ, Ինտեր, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ