Ռեալը կրկին բարձր կամային որակներ է դրսևորում` հաղթելով Ռեալ Սոսիեդադին🎥
Իսպանական Լա լիգայի 5-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Ռեալ Սոսիեդադի» դեմ։
Հանդիպումն անչափ անհաջող մեկնարկեց «արքայական» ակումբի համար, քանի որ արդեն 5-րդ րոպեին Անդեր Բարենեչեան առաջ մղեց Սան Սեբաստիանից ժամանած հյուրերին։
Դեռ ավելին` րոպեներ անց Տակե Կուբոն կրկնապատկեց բասկյան ակումբի առավելությունը, սակայն խաղից դուրս իրավիճակի պատճառով հանդիպման գլխավոր մրցավար Սեզար Սոտո Գրադոն չեղարկեց դարպասի գրավումը։
Այդուհանդերձ, հետագայում Կառլո Անչելոտիի սաներն իրենց մեջ ուժ գտան և կրկին համային հաղթանակ տոնեցին` առավելության հասնելով 2:1 հաշվով։
«Ռեալի» գոլերը 46-րդ ու 60-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Ֆեդե Վալվերդեն ու Խոսելուն։
Նշենք, որ «սերուցքայինները» Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում արդեն երեք կամային հաղթանակ են տոնել։
Ավելացնենք, որ «Ռեալը» հաղթել է մեկնարկային 5 խաղերում էլ և, վաստակած 15 միավորով, գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։
«Ռեալ Սոսիեդադը», 6 միավորով 11-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am