Ռեալը կտրուկ մոտեցել է Բարսելոնայի պատմական ռեկորդին

Ռեալը կտրուկ մոտեցել է Բարսելոնայի պատմական ռեկորդին

25/09/2024 - 11:52

Իսպանական Լա լիգայի 7-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում 3:2 հաշվով հաղթեց «Ալավեսին»։

«Արքայական» ակումբը ներքին առաջնություն արդեն 39 խաղ է անպարտելի է և մոտեցել է «Բարսելոնայի» պատմական ռեկորդին։ «Բլաուգրանան» Լա լիգայում 2017-18 թթ. չի պարտվել 43 խաղում անընդմեջ։

Մադրիդյան գրանդը «Բարսելոնայի» ռեկորդը գերազանցելու համար հաջորդ 5 խաղերում պետք է չպարտվի «Ատլետիկոյին», «Վիլյառեալին», «Սելտային», հենց «Բարսելոնային» և «Վալենսիային»։

Հիշեցնենք, որ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը Լա լիգայում նախորդ անգամ պարտվել է 2023 թ. սեպտեմբերի 24-ին, երբ 1:3 հաշվով զիջեց Մադրիդի «Ատլետիկոյին»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023