Ռեալը կողմնորոշվել է իր դարպասապահների ապագայի հարցում
Մադրիդի «Ռեալը» կողմնորոշվել է իր դարպասապահներ Կեպա Արիսաբալագայի ու Անդրեյ Լունի ապագայի հարցում։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «արքայական» ակումբը վարձակալական պայմանագրի ավարտին չի գնի Կեպայի տրանսֆերային իրավունքը. վերջինս հունիսի 30-ից հետո կվերադառնա «Չելսի»
«Սերուցքայինները» դարպասապահի դիրքում մտադիր են առաջիկա տարիներին շեշտը դնել Անդրեյ Լունինի վրա և պատրաստ են երկարաձգել պայմանագիրն ուկրաինացու հետ, որն ավարտվում է 2025 թ. հունիսի 30-ին։
Հիշեցնենք, որ Կեպան նախորդ տարվա օգոստոսին է «Չելսիից» վարձավճարով տեղափոխվել «Ռեալ»։ 29-ամյա դարպասապահը մադրիդյան ակումբի կամզմում անցկացրած 18 խաղում դարպասը 7 անգամ անառիկ է պահել։
Ինչ վերաբերում է Անդրեյ Լունին, 25-ամյա դարպասապահն ընթացիկ մրցաշրջանում հաղթեց Կեպայի հետ մրցակցությունում և անցկացրած 24 խաղում դարպասը 11 անգամ պահել է անառիկ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրեյ Լունին, Կեպա Արիսաբալագա, Չելսի, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ