Ռեալը կբողոքարկի Ռամոսի կարմիր քարտը

Ռեալը կբողոքարկի Ռամոսի կարմիր քարտը

28/02/2020 - 13:10

Ինչպես տեղեկացնում է Cadena Ser-ը, «Ռեալի» ղեկավարությունը պատրաստվում է բողոքարկել թիմի ավագ Սերխիո Ռամոսի կարմիր քարտը, որը նա ստացել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին խաղում։ Հիշեցնենք, որ անգլիական ակումբը դիմակայության առաջին խաղում 1։2 հաշվով կամային հաղթանակ է տարել։

Հանդիպման 86-րդ րոպեին Ռամոսը վերջին հույսի խախտում է թույլ տվել Գաբրիել Ժեզուսի նկատմամբ՝ թույլ չտալով բրազիլացուն մեն-մենակ դուրս գալ Տիբո Կուրտուայի դիմաց։

Իսպանացի պաշտպանը որակազրկման պատճառով նվազագույնը բաց կթողնի մարտի 17-ին կայանալիք հանդիպումը։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023