Ռեալը հնարավոր է հրաժարվի 2 ֆուտբոլիստներից, որպեսզի գնի Պոգբային
«Ռեալը. կրկին մտադիր է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային, ում ծառայություններով հետաքրքրված է նաև «Յուվենտուսը»:
Ֆրանսիացու տեղափոխությունը մադրիդյան ակումբ դժվարանում է երկու պատճառով: Առաջին պատճառն այն է, որ ՄՅՈւ-ն դեռ չի ցանկանում վաճառել Պոգբայի տրանսֆերը, իսկ երկրորդը՝ «Ռեալը» պետք է հավելյալ գումար ծախսի: Դրա համար մադրիդցիները ստիպված կլինեն վաճառել մի քանի ֆուտբոլիստների,- հայտնում է Goal.com-ը:
Ըստ պարբերականի՝ «Ռեալից» հեռանալու գլխավոր հավակնորդներն են Գարեթ Բեյլը, Իսկոն և Խամեսը:
# Գարեթ-Բեյլ, Իսկո, Խամես-Ռոդրիգես, Մանչեսթեր-Յունայթեդ, Պոլ-Պոգբա, Ռեալ, տրանսֆերներ