«Ռեալը» կարող է խզել 30 միլիոնով ձեռք բերած ֆուտոբոլիստի պայմանագիրը
Մադրիդի «Ռեալը» մտադիր է խզել ակումբի կիսապաշտպան Ռեյների պայմանագիրը, հաղորդում է As-ը։
Ակումբի գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն հույսեր չի կապում 23-ամյա ֆուտբոլիստի հետ։ Չի ծրագրվում նրան նաև «Ռեալի» երիտասարդական թիմ` «Կաստիլիա» ուղարկելու տարբերակը։
Կողմերի համաձայնագիրն ուժի մեջ է մինչև 2026 թ. հուլիսի 1-ը։ Եթե այս ամռանը չհաջողվի վաճառվել բրազիլացի կիսապաշտպանի տրանսֆերը, «սերուցքայինները» կխզեն նրա պայմանագիրը։
Ռեյները 2020 թ. հունվարին է 30 միլիոն եվրոյով բրազիլական «Ֆլամենգոյից» տեղափոխվել մադրիդյան գրանդ։ Նախորդ մրցաշրջաննփրում նա վարձավճարով հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում», «Ժիրոնայում», «Ֆրոզինոնեում» և «Գրանադայում»։
Երկտասարդ ֆուտբոլիստն անցնող տարիներին «արքայական» ակումբի հիմնական թիմում ոչ մի հանդիպման չի մասնակցել։ Ռեյները միայն 3 անգամ դաշտ է դուրս եկել «Կաստիլիայում», խփել 2 գոլ, կատարել 1 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ռեալ Մադրիդ, Ռեյներ, տրանսֆերներ