«Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Էլչեին»` շարունակելով մնալ չեմպիոնական պայքարում 🎥
Իսպանիայի Լա լիգայի 28-րդ տուրում Մասրիդի «Ռեալը» սեփական դաշտում 4:1 հաշվով հաղթեց «Էլչեին»։
«Արքայական» ակումբից մեկական գոլ խփեցին Անտոնիո Ռյուդիգերը, Ֆեդերիկո Վալվերդեն, Դին Հաուսենն ու Արդա Գյուլերը։ Տանտերերի կիսապաշտպան Մանուել Անխել Մորանն ինքնագոլ գրանցեց։
Ալվարո Առբելոայի գլխավորած թիմը 66 միավորով երկրորդ տեղում է։ «Լոս բլանկոսը» առաջնության առաջատար «Բարսելոնային» զիջում է 1 միավորով, բայց կատալոնական գրանդն այս տուրում դեռ չի անցկացրել իր հանդիպումն ու մարտի 15-ին կմրցի «Սևիլիայի» դեմ։
«Էլչեն» 26 միավորով 17-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml