Ռեալը լուրջ կորուստ ունի մադրիդյան դերբիից առաջ
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն վնասվածք է ստացել։
«Արքայական» պաշտոնական կայքը գրում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստն իսպանական Լա լիգայի 7-րդ տուրի «Ալավեսի» դեմ խաղում (3:2) վնասել է ազդրի երկգլխանի մկանը։ Նա խաղադաշտից կբացակայի 3 շաբաթ։
25-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի սեպտեմբերի 29-ին Լա լիգայի 8-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ կայանալիք դերբին։ Մբապեն իր թիմին չի կարող օգնել նաև Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրի ֆրանսիական «Լիլի» ու ներքին առաջնության 9-րդ տուրի «Վիլյառեալի» դեմ խաղերում։
Հիշեցնենք, որ Մբապեն այս ամռանն է ազատ գործակալի կարգավիճակում միացել «Ռեալին», 9 խաղում խփել է 7 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Լա-լիգա, Կիլիան-Մբապե, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ