Ռեալը լուրջ կորուստով է մոտենում Սելտայի դեմ խաղին
Իսպանական Լա լիգայի 17-րդ տուրի շրջանակում «Ռեալը» հունվարի 2-ին սեփական հարկի տակ մրցելու է «Սելտայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։
Զինեդին Զիդանը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հայտավորված են լինելու այդ հանդիպմանը։ Հայտացուցակից բացակայում է «արքայական» ակումբի ավագ, կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը։
Ինչպե հաղորդում է Marca-ն, «սերուցքայինների» ավագը ստամոքսի հետ կապված խնդիրներ ունի։
Մադրիդյան ակումբի հայտացուցակը հետևյալ տեսքն ունի․
# Լա-լիգա, Ռեալ Մադրիդ, Սելտա, Սերխիո-Ռամոս