«Ռեալը» լուրջ կորուստով է մոտենում «Բենֆիկայի» դեմ խաղին 📸
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բաց կթողնի «Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի պատասխան հանդիպումը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ֆրանսիացի ֆուտբոլիստը ձախ ծնկի շրջանում նորից ցավեր ունի։ Փետրվարի 24-ի բուժզննումը հաստատել է, որ նա պատրաստ չէ խաղադաշտ դուրս գալ։
27-ամյա հարձակվողը 13 գոլով Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն է։
«Ռեալ» – «Բենֆիկա» հանդիպումը կկայանա փետրվարի 25-ին «Բեռնաբեու» ստադիոնում, մեկնարկը` ժամը 23:55-ին։ Դիմակայության առաջին խաղում «արքայական» ակումբը հաղթել է 1:0 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml