Ռեալը Լա լիգայի պամտության շրջանակում իր վատագույն ցուցանիշն է գրանցել
Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ չկարողացավ կոտրել «Բետիսի» դիմադրությունը․ գրանցվեց 0։0 հաշիվը։
«Արքայական» ակումբը Լա լիգայի շրջանակում չորրորդ խաղում անընդմեջ սեփական հարկի տակ չի կարողանում գոլի հեղինակ դառնալ «Բետիսի» դեմ խաղերում։
Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, «Ռեալը» Լա լիգայի պատմության շրջանակում գրանցել է վատագույն ցուցանիշը։ «Բետիսը» դարձել է առաջին ակումբը, որին հաջողվել «Ռեալի» դեմ կայցած 4 արտագնա խաղերում դարպասն անառիկ պահել։
Այդ 4 խաղերում անդալուսական ակումբը տարել է 2 հաղթանակ, 2 խաղ էլ ավարտվել է ոչ-ոքի։
Հավելենք, որ վերջին անգամ «Ռեալը» Մադրիդում «Բետիսի» դեմ կայացած խաղերում գոլի հեղինակ դարձել է 2017 թվականի մարտի 12-ին, երբ հաղթեց 2։1 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բետիս, Լա-լիգա, Ռեալ Մադրիդ