Ռեալը դրամատիկ պայքարում նվաճեց Մ-19 տարեկանների ՉԼ-ն 🎥

Ռեալը դրամատիկ պայքարում նվաճեց Մ-19 տարեկանների ՉԼ-ն 🎥

25/08/2020 - 22:10

Այսоր՝ օգոստոսի 25-ին, Շվեյցարիայի Կոլովրե քաղաքում տեղի ունեցավ երիտասարդական չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում «Ռեալի» Մ-19 տարեկանների թիմը 3։2 հաշվով դրամատիկ հաղթանակ տարավ «Բենֆիկայի» իր տարեկիցների հանդեպ։

Առաջին խաղակեսում «արքայական» ակումբը երկու գնդակի առավելություն ստացավ։ 16-րդ րոպեին աչքի ընկավ Պաբլո Ռոդրիգեսը, իսկ 45-րդ րոպեին Էնրիկե Խոսուն գրավեց սեփական դարպասը։

Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում՝ 49-րդ րոպեին, Գոնսալո Ռամոսը մեկ գնդակ հետ բերեց պորտուգալական ակումբի համար, սակայն հաջորդ իսկ գրոհին Միգել Գուտիերեսը վերականգնեց երկու գնդակի տարբերությունը։

«Բենֆիկան» նետվեց առաջ՝ փրկելու խաղը և ուներ բոլոր հնարավորությունները, որպեսզի խաղը տեղափոխվի 11 մետրանոց հարվաշար։ Նախ 58-րդ րոպեին Գոնսալո Ռամոսը խփեց իր երկրորդ գնդակը՝ հաշիվը դարձնելով 2։3, իսկ 68-րդ րոպեին պորտուգալական ակումբը 11 մետրանոց հարվածի իրավունք վաստակեց, սակայն Տիագո Դանտեսի հարվածից հետո «Ռեալի» դարպասապահ Լուիս Լոպեսը փրկեց իր թիմին։

Խաղավարտին մոտ «Բենֆիկայի» ֆուտբոլիստները աչքի ընկնելու այլ հնարավորություններ ևս ունեին, սակայն հաշվի մեջ այլևս փոփոխություն չեղավ։

Այսպիսով, «Ռեալի» Մ-19 տարեկանների թիմը նվաճեց երիտասարդական Չեմպիոնների լիգայի գավաթը։ Հավելենք, որ «արքայական» ակումբը նման նվաճման հասնում է պատմության մեջ առաջին անգամ, իսկ նախկին լեգենդար հարձակվող Ռաուլը իր մարչական կարիերայում նվաճեց առաջին տիտղոսը։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023